Search
Close this search box.

Պայմանագրայինները կշարունակեն իրենց ծառայությունը, իսկ զորացրումը կիրականացվի սահմանված կարգով. ՀՀ Զինված ուժերը՝ տարածվող չճշտված լուրերի մասին

Մամուլում և սոցցանցերում շարունակում են ակտիվորեն տարածվել ՀՀ Զինված ուժերի մասին չճշտված և խուճապ տարածող տեղեկություններ։

Լրատվականներից մեկը գրել էր այն մասին, որ Հայաստանի և Արցախի մի շարք զորամասերից ահազանգեր են ստացվել, թե ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների զորացրում չի իրականացվում։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Զորահավաքն ու զորացրումը սահմանված ժամկետներում և սահմանված կարգով իրականացվելու են։

Այսօր հերքվել է նաև Mediaport տելեգրամյան ալիքի տարածած այն լուրը, թե պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ տարածվող լուրը կեղծ է։