Search
Close this search box.

Թուրքիան ավիաբազաներ է ստեղծում ադրբեջանական երեք քաղաքում

Թուրքիան ավիաբազաներ Է ստեղծում ադրբեջանական երեք քաղաքում՝ Գյանջայում, Լենքորանում ու Գաբալայում։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանը, ինչպես Սիրիան, Կատարը, Իրաքը, Սուդանն ու Հյուսիսային Կիպրոսը, կարող է դառնալ այն երկրներից մեկը, որտեղ Թուրքիայի ռազմակայաններ կտեղակայվեն:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թուրքական ընկերությունները սկսել են ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Ղարաբաղում: Նա տեղեկացրել էր, որ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են, ստորագրվել են առաջին պայմանագրերը։

Թուրքիայի և Ադրբեջանի գործակցության մասին խոսվում էր նաև արցախյան պատերազմի օրերին։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ անգամ նշվեց, որ Թուրքիան ահաբեկիչներ է հավաքագրում Սիրիայում և նրանց տեղափոխում Ադրբեջան` հայկական ուժերի դեմ կռվելու։