Search
Close this search box.

Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. Mediaport

Տելեգրամի «Mediaport» ալիքը գրում է.

«Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթը այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով

Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։

Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։

Մյուս մանրամասները՝ առաջիկայում»։