Search
Close this search box.

Իրաքի դատարանը Թրամփին ձերբակալելու որոշում է կայացրել

Բաղդադի դատարանը ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալության որոշում է կայացրել։ Թրամփը կասկածվում է 2020 թ․ հունվարին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ, հայտնում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը։

Ըստ հետաքննության նյութերի՝ Սոլեյմանին և Իրաքի շիայական միլիսների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը սպանվել են Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով։ Դատավորի որոշման մեջ նշված է, որ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Ըստ Իրաքի օրենսդրության՝ այդ հանցագործության համար նախատեսված է մահապատիժ։