Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 178 արցախցի է վերադարձել։ Տեղեկությունն այսօր հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր են վերադարձել 47 հազար 653 արցախցի։

Խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը նրանց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտորդական կետերում», — նշված է հաղորդագրության մեջ։