Search
Close this search box.

Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով։

«Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադեւոսյանը:

Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։