Search
Close this search box.

Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան. Ինչ կապ ունի դա Նիկոլ Փաշինյանի հետ

Մոսկվայից հատուկ չվերթով բժիշկներ են ժամանել Երևան: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

Նախագիծը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ժամանող մասնագետները պետք է ուսումնասիրեն այն հայ պաշտոնյաների արյունը, ովքեր մեկնելու են Մոսկվա բանակցությունների:

Հաշվի առնելով այն, թե ինչ աստիճանի ուշադրություն է դարձվում այս հարցին՝ խոսքը վերաբերում է ամենաբարձր մակարդակով խորհրդակցություններին:

Գործընթացն ընթանում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի վերահսկողության ներքո:

Հիշեցնենք՝ ավել վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին մեկնելու է Մոսկվա: Այս ինֆորմացիան վարչապետի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր: