Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են վարորդներն անցնում Գորիս-Կապան ճանապարհի վիճարկելի՝ 21 կիլոմետրանոց հատվածով

Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները, նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունում:

«Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։

Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։