Search
Close this search box.

Հայտնի է կորոնավիրուսի նոր ախտանիշ

Սրտի զարկերի հաճախացումը կարող է վկայել կորոնավիրուսով վարակման մասին, հաղորդում է Express-ը ՝ վկայակոչելով COVID Symptom Study-ի տվյալները:

Նշվում է, որ հետազոտության շրջանակներում բջջային հավելվածի միջոցով վերլուծվել են աշխարհի ավելի քան չորս միլիոն մասնակիցների տվյալները: Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19 կարող է առաջացնել անկանոն կամ սրտի զարկերի հաճախացում (րոպեում ավելի քան 100 հարված):

Զարկերակի չափման սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է չափել այն հանգստի վիճակում, նախքան այդ, ցանկալի է հանգստանալ հինգ րոպե, այսինքն՝ վերացնել լրացուցիչ սթրեսային գործոնները կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ենթադրվում է, որ սրտի զարկերի նորմալ հաճախականությունը հանգստի վիճակում րոպեում 60-100 հարված է։

Մասնագետները նաև նշում են, որ անհանգստանալ արժե միայն այն դեպքում, եթե սրտի կծկումների անկանոն կամ բարձր հաճախականությունը բազմիցս հայտնաբերվում է, իսկ սրտի հետ կապված որեւէ պաթոլոգիա նախկինում չի ախտորոշվել: