Search
Close this search box.

Google-ի սխալի հետեւանքով Ճապոնիայի կեսը մնացել է առանց համացանցի

Google-ի սխալը բերել է այն բանին, որ Ճապոնիայի տարածքի ուղիղ կեսում խնդիրներ են սկսվել համացանցի հետ: Այս մասին հայտնում է The Next Web-ը: Ըստ հաղորդման՝ ընկերության աշխատակիցները սխալ տվյալներ են մուտքագրել դինամիկ տեղափոխման արձանագրությունում, ինչի հետեւանքով ճապոնական պրովայդերների խոշոր հաճախորդները չեն կարողացել միանալ համացանցին կամ ունեցել են ծայրահեղ ցածր արագություն մի քանի ժամ շարունակ: Google-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել կատարվածի համար: Բարեբախտաբար հնարավոր է եղել շտկել սխալը եւ վերականգնել համացանցային կապը: