Search
Close this search box.

ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։

Հիշեցնենք՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը: