Search
Close this search box.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ամանորյա արձակուրդային օրերի ընթացքում Լաչինի մարդասիրական միջանցքով աճել է երթևեկության ինտենսիվությունը:

Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ամանորի նախօրեին Երևանից ժամանող փախստականներն անձնական ավտոմեքենաներով վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:

«Ստեփանակերտի արվարձաններում գտնվող մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրականության և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղի բնակիչները նախընտրում են Ամանորը նշել հարազատ բնակավայրերում: Ավելի քան 47 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն»,-նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: