Search
Close this search box.

Վազգեն Մանուկյանը կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։

Շնորհավորելով նոր տարին՝ Մանուկյանը ակտիվիստների հետ խոսել է ապագայի անելիքներից, մաղթել, որ համախմբվելով կարողանանք ոտքի կանգնել, կերտել Հայաստանի հզոր ու արժանապատիվ ապագան։