Search
Close this search box.

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանին

Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով: Շնորհակալ եմ այն ահռելի ներդրման համար, որը դուք ունեք Բելառուսի և Հայաստանի միջև կապերի զարգացման և փոխըմռնման ու վստահության մթնոլորտի ձևավորման գործում: Թող որ գալիք 2021 թվականը Ձեզ բերի նոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ մեզ բոլորիս օգնի հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման գործում իրացնել մեր ունեցած բոլոր հնարավորությունները՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
Հարգելի՛ Գագիկ Նիկոլայի, մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն և բարօրություն»: