Search
Close this search box.

Լույսը կբացվի, կդառնա 77 օր , 77 ծանր օրեր, որ առանց քեզ եմ ապրում. Արցախում անհետ կորած զինվորի մոր գրառումը

Արցախում անհետ կորած համարվող Սենո Երկանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բալես`Սենո ջան,իմ թանկ,իմ աշխարհ, կեսգիշեր էու ես նորից քեզ հետ եմ խոսում։ Նայում եմ աչքերիդ ու մտածում` ո՞րտեղ ես, ու՞ր ման գամ, էլ ու՞մ դիմեմ, ու՞մ ոտքերն ընկնեմ, որ քեզ հետ բերեմ։ Լույսը կբացվի, կդառնա 77 օր , 77 ծանր օրեր, որ առանց քեզ եմ ապրում։ 77 օր որ դու կողքս չես, 77 ծանր օրեր, որ ձայնդ չեմ լսել։ 77օր -77օր, դա հեշտ չի բարձրաձայնել, ամեն օրս դժողքա դառել։ Ամեն օր ես մեռնում եմ ու վերակենդանանում։ Այնքան ծանր ա անցնում օրերը առանց քեզ։

Բալես` դու ասում էիր (մամ ջան ոչինչ,մի քիչ էլ դիմացի,քիչ մնաց,շուտով կգամ, ամու՜ր կգրկեմ ու էլ չեմ թողնի քեզ, մի քիչ դիմացի)։ Բա ի՞նչի չես գալիս, անգամ տեղդ չես ասում, չե՞ս մտածում, որ այդ մի քիչը ինձ գերեզման կտանի, կյանքս` խնդրում եմ արի, ի՞նչ ուզես կանեմ քո համար, արի խնդրում եմ։ Էլ չեմ ասի (հերիքա կոմպի դեմը նստես, աչքերդ կցավի, շուտ տուն արի,վախում եմ) չեմ ասի կյանքս,մենակ թե արի։ 77 րոպե անգամ չեի դիմանում առանց քո ձայնը լսելու, ուր մնաց 77օր։

Սեն ձեր տարածքը մտել են, գտել են պայթաց մեքենան, վրան 4 վառված դի։ Ես ձեր տղերքի հետ խոսել եմ, ոչ մեկ չեն տեսել քեզ մեքենայի վրա մնացած, ես գիտեմ, որ դու ողջ ես, հնարավորա գերի լինես ընկած, որովհետև ձեզ թողել են անտեր գնացել են, դուք ել մոլորված կլինեք։ Երանի մեկը քո համար կարդա իմ գրացները, որ դու իմանաս, որ ես ամեն ինչ անում եմ, որ քեզ գտնեմ, չեմ նստում, տեղս չեմ գտնում, չեմ քնում։ Բալես ես շաբաթը 2֊3 անգամ գնում եմ Եռաբլուր, գնում եմ ներողություն խնդրում տղերքից, իրենց թափած արյան համար,իրանց զոհողության համար, ներողություն եմ խնդրում որ մենք կանք, իսկ իրենք չկան, ներողություն եմ խնդրում բոլորի տեղը, որ մոռացել են իրանց, նրանց տեղը ովքեր չեն գնում, որ Եռաբլուր գնալու ու ներողություն խնդրելու փոխարեն` ամանորի են պատրաստվում։ Գիտեմ արևս, որ դու էլ ստեղ լինեիր, կգժվեիր, դու էլ կգնայիր ընդեղ,դու էլ շատերի տեղը ներողություն կխնդրեիր։ Բայց շատերը չեն հասկանում, այս ցեղասպանությունը ամանորի անվան տակ են նշում, չեն հասկանում այդքան երեխի արյունը դեռ տաք է, չի սառել։
Կյանքս, երանի դու շուտ գաս, երանի։ Երանի ես իմանայի, թե դու որտեղ ես։