Search
Close this search box.

Պուտինը խորհրդակցությունից հետո որոշում է կայացրել՝ 10 մլն դոլար Հայաստանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ` Հայաստանին ՌԴ բյուջեից անհատույց կտրամադրվի 10 միլիոն դոլար, որպեսզի Հայաստանը կարողանա օգնություն տրամադրել Արցախից տեղահանված բնակիչներին։

Ավելի վաղ ՌԴ նախագահը այս հարցով խորհրդակցություն էր ունեցել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ, որի արդյունքում կայացվել էր Հայաստանին 10 մլն դոլար օգնություն տրամադրելու որոշումը։