Search
Close this search box.

Օդային տագնապ Իրանում

Իրանի Ուրմիա քաղաքում օդային տագնապի ազդանշան է աշխատել, հայտնում է Wargonzo Telegram-ալիքը՝ վկայակոչելով իրանական Արեւմտյան Ադրբեջան նահանգի աղբյուրները:

«@Wargonzo նախագծի տվյալներով՝ Ուրմիա քաղաքում օդային տագնապը ներառվել է լայնամասշտաբ հակաօդային պաշտպանության զորավարժությունների նախապատրաստման մեջ, որի մասին Իրանի իշխանությունները հայտարարել էին նախորդ օրը: Մեր կողմից նշենք, որ հակաօդային կողմնորոշմամբ զորավարժություններ Թեհրանը որոշել է անցկացնել, իհարկե, ոչ պատահական:

Պարսիկները պատրանքներ չունեն Էրդողանի հավակնությունների եւ ախորժակների, ինչպես նաեւ թուրք-իսրայելական դաշինքի մասին, որը նախաձեռնել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ իրանական սահմաններին հարող տարածքում»: