Search
Close this search box.

Պարոն վարչապետ ինչ գործ ունեն ՀՀ զինվորները Արցախում, ով է ձեզ թույլ տվել վտանգեք նրանց կյանքը

Պարոն վարչապետ, վստահ եմ որ չեք տիրապետում Արցախում իրավիճակին, չունեք որևէ լծակ այնտեղ հանձնարարականներ տալու համար, հետևաբար ինձ` ՀՀ քաղաքացուս տվեք բացատրություն, թե պատերազմի ավարտից 50 օր հետո ի°նչ գործ ունեն ՀՀ քաղաքացի հանդիսացող զինվորականները այնտեղ, ինչո°ւ մինչև հիմա նրանք չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար:

ՀՀ ո°ր կառույցը պետքա սրա համար պատասխան տա, եթե ՊՆ-ն, ապա ուրա° ՊՆ նախարարը, ինչո°ւ չի կազմակերպում նրանց բոլորի վերադարձը ՀՀ: Ովա° պատասխանատու Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինվորականների անվտանգության համար Արցախում:

Ովա° ձեզ թույլ տվել նրանց կյանքը վտանգեք, երբ ժողովրդի մեծամասնությունը մեղմ ասած չի վստահում ԱՀ իշխանություններին: Պատասխանեք հարցերիս

էրիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից