Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում:

Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն