Search
Close this search box.

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան զոհեր

Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապար­հին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։

Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։