Search
Close this search box.

9-ամյա երեխան մահացել է

Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: