Search
Close this search box.

Արցախի նախագահի խոսնակը՝ Տող գյուղում մարտերի վերսկսման վերաբերյալ լուրերի մասին

Այ գիշեր տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Տող գյուղում մարտական գործողությունները վերսկսվել են, երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի Պաշտպանությա նախարարությունը:

Analitik.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այնտեղ հայկան զինված ուժեր չեն կարող լինել:

Պողոսյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն արդեն վերոնշյալի մասին մեկնաբանություն տվել է, ինքն ավելացնելու բան չունի: