Search
Close this search box.

 «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ» թուրք բասկետբոլիստի հայերեն գրառումը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի 28-ամյա թուրք խաղացող Էնես Կանտերը Ինստագրամում հրապարակում է արել արել հայերեն։

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,- գրել է Կանտերը։

Էնես Կանտերն այս ամիս Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի դեմ՝ միջազգային ահաբեկչությանը սատարելու, երկրի ներսում հազարավոր այլախոհների հետապնդելու համար։