Search
Close this search box.

Հակոբ Ճաղարյանը՝ ՀՀ օդային տարածքով Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336, Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին
Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով:
Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ` այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն իրավական, կողմը:
ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:
Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք չի փակվել հայակա’ն օդնավեր համար:
Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:

Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի:
Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը:
Եվ բոլոր դեպքերում և’ օդանավը, և’ ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը:

Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդսնավակայան, անկախ պատճառներից, օդաչուները օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում:
Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով:
Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով:
ՀՀ տարածքի վրայով թռիչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից:
Հարցը դուրս է քաղաքական դաշտից: