Search
Close this search box.

Որոտանի 12 տուն անցնում է թշնամուն, իսկ Շուռնուխում այս պահին ադրբեջանցիները չափ ու ձև են անում

Որոտանի 12 տուն անցնում է թշնամուն
«Տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից, մեր պատմական հողից, որը երբեք թշնամունը չի եղել, 12 տուն անցնում է թշնամուն:

Պետք է արագ գնանք, տեսնենք՝ ինչ է կատարվում։ Ամեն օր ինֆորմացիա ենք ստանում, որ թշնամին որոշում է, որ դա իր գյուղն է, իր սեփականությունն է և այնտեղ մարդ չկա։ Իշխանությունը երբեք հետաքրքրված չի եղել այդ գործառույթով, հետևաբար մենք՝ սյունեցիներս, պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել», — լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ տեղեկացնում է, որ Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են.
«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում»