Search
Close this search box.

Նոր տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանն ասաց, որ անհապաղ մեկնելու է Գորիս, որովհետև նոր տեղեկություններ է ստացել, որ համայնքներից տներ են անցնում ադրբեջականական կողմին:

«Տեղեկացա, որ մեր պատմական հողերից՝ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին, պետք է արագ հասնել մարզ, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Թշնամին որոշում է, որ սա կամ նա իրենն է, գնանք հասկանանք, թե ինչ են անելու»,-ասաց Առուշանյանը:

Հարցին,թե իրենք են բանակցելու, Առոշանյանն ասաց՝ պետք է որոշենք, բանակցնեք, հասկանանք, թե ինչ է կատարվում, Կառավարությունը չկա: