Search
Close this search box.

Զինծառայողների մարմիններ են հայտնաբերվել

Հադրութի եւ Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին դուրս է բերվել 8 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում եւ Զանգելանի տարածքում»,- նշեց Թադեւոսյանն ու ա հավելեց, որ առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն: