Search
Close this search box.

Քանիսն են անհետ կորել Հադրութում, քանիսի տվյալները չեք ասում. ուր են տարել երեք ամսվա նորակոչիկներին Ջաբրայիլից

Մեր ընտանիքի Միկան` Միքայելը հոկտեմբերի 8-ից չկա: Չկա պետություն, զինկոմ, ՊՆ, որ ասի, ուր են տարել երեք ամսվա նորակոչիկներին Ջաբրայիլից….

Մի եղկելի հաշվիչ խումբ կա, որն ընդդիմության ամեն հանրահավաքից հետո թվեր է շարում վիրտուալ տարածքի խարխուլ պատին.որ ծառի տակ քանի մարդ կար հանրահավաքին, քանիսը կառավարության մուտքի մոտ….

Ինձ այդ հաշվիչից մի պահանջ կա.անկեղծ ինձ չի հետաքրքրում, թե որ ծառի մոտ ձեզ չսիրողներից քանիսին եք տեսնում, ԱՅԼ. քանի գերի կա, քանի անհետ կորած, համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ, այդ անհետ կորածները որ զինկոմիսարիատից են, որ տարածքից, Ջաբրայիլում քանիսն են զոհվել, քանիսն են անհետ կորել Հադրութում, քանիսի տվյալները չեք ասում….Մահացածների թիվն ասեք, ողջերին մենք գիտենք

Լրագրող Ռուզան Մինասյանի ֆեյսբուքյան էջից