Search
Close this search box.

ՖՈՏՈ. 8 կիլոմետր հատվածում հայկական ուժերը չեն վերահսկում, թուրքերը հանգիստ կարող են գալ և մտնել Քարահունջ ու Գորիս

Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պահին Գորիսից դեպի Կապան գնացող 8 կիլոմետր հատվածում, Վարարակ գետի երկայնքով, հայկական զինված ուժերը չեն վերահսկում և թուրքերը հանգիստ կարող են գալ և մտնել Քարահունջ և Գորիս:

Ճանապարհի վրա տեղակայված մեր զորքերի կողմից տեղանքը չի վերահսկվում:

Սուրեն Հարությունյանն իր որդիների հետ միասին կատարում է շուրջօրյա հեթապահություն տվյալ հատվածում:

Հայտարարվել է, որ այդտեղ կա Քարահունջ ջոկատ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Երեք անձ է ապահովվում Գորիսի անվտանգութունը:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել օգնել Սուրեն Հարությունյանին , քանի որ տարածքը լքելու դեպքում կհայտնվի թուրքի ձեռքում:

Բոլոր նրանք ովքեր կցանկանան օգնել՝ կապ հաստատեք նշված համարով 077 55 77 25»: