Search
Close this search box.

Ժամկետային զինծառայողների ծնողների պահանջը ՀՀ ՊՆ-ից և կառավարությունից

Պատերազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողները,որոնք իրենց կյանքի գնով հերոսական պաշտպանել են Արցախի բնակչության կյանքերը և մեր երկրի սահմանները այսօր արժանի են Կառավարության և ամբողջ ազգի շնորհակալությանը և ուշադրությանը։

Շնորհակալությունը միայն Եռաբլուր գնալով չէ,որ մենք պետք է ցույց տանք։

Այսօր հրաշքով ողջ մնացած զինվորները ունեն մեր բոլորիս աջակցության կարիքը և մենք պարտավոր ենք լսել նրանց ծնողների ձայնը, հարգել մեր հերոսների ծնողների պահանջը։Բոլոր զինվորների մոտ առկա են հոգեբանական և առողջական խնդիրներ։

Պետք է տալ նրանց ապաքինվելու հնարավորություն և որպես շնորհակալություն և հարգանք մեր հերոս տղերքին, ճիշտ կլինի բավարարել ծնողների պահանջը և պատերազմին մասնակցած զինծառայողների ծառայությունը կրճատել գոնե 6 ամիս ժամկետով։

Զիվորի ծնող ֆեյսբուքյան էջից