Search
Close this search box.

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հրաժարական է տվել

Hraparak.am-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այս պաշտոնին էր 2018 թվականի օգոստոսի 24-ից, այսինքն՝ «արտոնություններից զրկված թալանչիներից» չէր։

Հրաժարականի պատճառն, ըստ մեր աղբյուրի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործն է։ Նա հրաժարվել է մասնակցել այդ ապօրինի հետապնդմանը, ասելով, որ՝ մարդը զենքով իր տունն է պաշտպանում, իսկ մենք կեղծ գործ ենք հարուցում՝ Փաշինյանի կարգադրությամբ։ Պողոսյանին պարտադրել են գործը քննել եւ մտնել դատարան՝ կալանքի սանկցիայով, վերջինս հրաժարվել է եւ դիմում գրել: