Search
Close this search box.

Հանրապետությունում կարձանագրվի մինչև -25 աստիճան ցուրտ. ԱԻՆ-ը տեղեկացնում է

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: 

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի  8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։