Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154602 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 570214 վերջին մեկ օրում` 2459 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16685 պացիենտ. մեկ օրում նվազել է 894-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 134586 անձ` վերջին մեկ օրում 1410 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2673 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է: