Search
Close this search box.

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանից հումանիտար օգնությամբ 35 վագոն տեղ է հասել Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին հետագա բաշխման համար: Սա բեռի ամենախոշոր խմբաքանակն է:

Արդեն 9 վագոն եւ 5 երկաթուղային պլատֆորմ բեռնաթափվել է՝ 250 տոննայից ավելի: Բեռի կազմում են 10 դիզելային գեներատորներ, 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 ՈՒԱԶ մարդատար ավտոմեքենա, 280 խորանարդ մետր սղոցանյութեր եւ 35 հազար կենցաղային պարագաներ: