Search
Close this search box.

Փրկված վեց զինվորներից մեկը Դավիթն է

Հարազատներն ու ընկերները 19-ամյա Դավիթ Սահակյանի մասին տեղցեկություններ չունեին հոկտեմբերի 15-ից:  Դավիթը ծառայության սկզբում մեկ ամիս եղել է Ասկերանի զորամասում, այնուհետև սեպտեմբերի 19-ին տեղափոխվել է Ջաբրայիլի զորամաս՝ 5-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակ: Պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Ջաբրայիլի դիրքերում, իսկ հետո՝ Հադրութում: Հարազատներն ու ընկերները որոնում են 19-ամյա զինվորին ավելի քան 2 ամիս:

Այսօր հայտնի դարձավ, որ փրկված վեց հայրենակիցներից մեկը Դավիթն է: