Search
Close this search box.

Չեք խոսում մեր այն հրամանատարների մասին, ովքեր լուռ են գործել. Արփինե Ավանեսյան

Գրում եմ մեր Արցախի հյուսիսային հատվածի մասին։
Այսօր, որ մեր հյուսիսային հատվածը կանգուն է, և թշնամու յուրաքանչյուր առաջխաղացում կասեցվել է։
Ըստ իմ տեղեկությունների՝ քանի տասնյակ տանկերի, զրահափոխադրիչների, հարյուրից ավել ՀՄՄ֊ի բազմաթիվ կորուստների, չեն թույլատրել հակառակորդի առաջխաղացումը պաշտպանության խորքը դա միմիայն Հյուսիսային հատվածում տեղակայված Միավորման հրամանատարական կազմի շնորհիվ է։
Փայլուն կերպով իրենց առջև դրված մարտական խնդիրները կատարել են, N զորամասի Դեսանտագրոհային գումարտակի սպաները, Հաթերքի և Մարտակերտի N զորամասերի սպաները։
Նշեմ, որ Միավորման հրամանատարն է՝ Կարեն Շաքարյանը։

Հ. Գ
Մեծարում եք մարդկանց, գրում, որ չեն վաճառվում, սակայն չեք խոսում մեր այն հրամանատարների մասին, ովքեր լուռ են գործել։
Չեն նահանջել Հյուսիսային հատվածի հրամանատարական կազմը, կռվել են, պահել են անառիկ, այդ հատվածից կախված էր Արցախի ճակատագիրը.
Չեն նահանջել այն հրամանատարները, որոնց շնորհիվ այսօր Արցախի հյուսիսային հատվածը մեր վերահսկողության տակ է։
Դուք մեծարում եք այն մարդկանց, ոմանց շնորհիվ այսօր մեր տարածքները դուրս են վերահսկողությունից։
Ճիշտ դատեք մարդիկ։

Արփինե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից