Search
Close this search box.

Պարտված ադրբեջանցին չկամեցավ լսել հայոց օրհներգը հաղթանակած հայ ըմբիշի պատվին

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ: Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել այս մրցաշարում իրեն փայլուն դրսևորած Վազգեն Թևանյանը: Պարգևատրման արարողության ընթացքում հնչել է ՀՀ պետական օրհներգը, և մեր ըմբիշը պարգևատրվել է ոսկե մեդալով:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրած երկու մարզիկներից մեկը ադրբեջանցի էր՝ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով: Պատերազմի օրերին, նա մեծ հրճվանքով տարածում էր զոհված հայ զինվորների լուսանկարները և ծաղրում նրանց: Իսկ երեկ նա ստիպված է եղել լսել Հայաստանի օրհներգը, որը հնչել է հաղթանակած հայ ըմբիշի պատվին: Ադրբեջանցին, սակայն, դա չի արել, նա խախտել է մարզական բոլոր օրենքները և չի ներկայացել պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Ի դեպ, եթե հայատյաց ադրբեջանցին կանգներ պատվո պատվանդանին, ապա հայտնվելու էր երկու հայ ըմբիշների արանքում, որովհետև Վազգեն Թևանյանից բացի, մեդալակիր էր դարձել նաև Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը: Նա նվաճել էր բրոնզե մեդալ: