Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։