Search
Close this search box.

Գլխավոր դատախազության գնդապետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։

Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։

Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»: