Search
Close this search box.

Ծափե՞ր,ինչի, հարսանիք է՞,թե՞ սգո երթ, կամ Փաշինյանին մեծարելու ցերեկույթ․ կներես որդիս․ Նահատակված հերոս Մխիթարի մոր գրառումը

Հերոս Մխիթարի մայրը Աստղ Գալեյանը ցավով գրել է․
Ծափե՞ր,ինչի հարսանիք է՞,թե՞ սգո երթ,կամ փաշինյանին մեծարելու ցերեկույթ։ԿՆԵՐԵՍ ՈՐԴԻՍ ,ԿՆԵՐԵՔ ՏՂԱՆԵՐ

Գոռացեք ՀԱՅ ԶԻՆՎՈՐ այ սրբապիղծներ,այլ ոչ թե թուրքի վաստակ նիկոլ․

Սևազգեստ մայրերի անեծքին արժանանաս ու արժանանաք․․․

Իսկ կեսգիշերին հերոսի մայրը գրել էր․
Կարոտում եմ…ուղղակի ուզում եմ դուրս գամ տանից ու գամ քեզ մոտ՝Եռաբլուր,փաթաթվեմ տաք ծածկոցով,նստեմ ու ողջ գիշեր քունդ հսկեմ,ծածկեմ ծաղիկներով,որ ջերմանաս,ցուրտ է ,անձրև։Հոգիս,իմ սիրտ,ախր կարոտս անսահման է։

Այքան բան են պատմում քո մասին,թե ոնց ես կռվել դիրքդ ետ բերելու համար,ոնց ես դուխ տվել տղերքին,ոնց ես վիրավորներին օգնել։Աբը քեզ սպասում էր,չէ որ աղոթք էիր արել ընկերոջդ վրա ու ասել էիր Աբ հանկարծ քեզ մենակ չթողի,Աբը չթողեց դու թողեցիր Աբին։

Ամեն զանգելուց ասումա ոտքի կանգնեմ գամ Եռաբլուր տղերքի մոտ։Գիտես կյանքս․ հրամանատարիդ կինն էր եկել՝Մարիամը,էնքան պատմեց քեզանից,թե ոնց էր հրամանատարդ քեզ սիրում ու միշտ ասում էր Գալեյանս Մխոս։Անգամ հրամանատարիդ ասում էին դու Գալեյան ունես,դու պռոբլեմ չունես։Սա կեսի կեսնա ինչ հիմա ասում եմ։Հումորներդ էլ չասեմ կյանքս…Լույսս