Search
Close this search box.

Փաշինյանը սգո երթին մասնակցում է մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ

Հանրապետության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 19–ին, ժամը 13։00–ին մեկնարկել է կառավարության նախաձեռնած սգո երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Սգո երթի մասնակիցները նրան դիմավորեցին ծափողջյուններով, հնչեցին նաև «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներ։

Երթին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, մարզպետներ, պաշտոնյաներ, պատգամավորներ։

Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից դուրս եկավ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ։ Նրա հետ է նաև ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։

Եռաբլուրի ճանապարհին բնակելի շենքերի պատուհաններից որոշ քաղաքացիներ Փաշինյանին տեսնելով բղավում են «Նիկոլ, դավաճան»։

Նշենք, որ առավոտից սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ երթին մասնակիցներ հավաքելու համար լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս, ավտոբուսներով մարզերից Երևան են տեղափոխվել մարզպետարանների, համայնքային այլ մարմինների աշխատակիցներ, ԱԻՆ և ոստիկանության աշխատողներ, զինվորականներ, որոնք քաղաքացիական հագուստներով են։

Մինչև այդ ժամը 11–ից Եռաբլուրում հավաքվել են ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք հայտարարել են, որ Փաշինյանն իրավունք չունի ոտք դնել Եռաբլուր և պղծել զոհվածների հիշատակը։

news.am