Search
Close this search box.

Արցախի ՊԲ նախկին խոսնակը շուտով կխոսի կարևորի մասին

Սա իմ տեսած երրորդ պատերազմն էր. Առաջին և Ապրիլյան պատերազմների ընթացքում ղեկավարել եմ ՊԲ ռազմատեղեկատվական համակարգը, իսկ Երրորդին՝ ընդամենը հետևել, քանի որ որևէ լիազորությամբ օժտված չէի միջամտելու գործընթացներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին երկուսում համոզվել եմ, թե ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ թե ինչպես կարելի է այդքան մեծ դժվարություններով տարած հաղթանակները հեշտությամբ կորցնել և ընդունել խայտառակ պարտություն…

Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները, սակայն այդ մասին ավելի ուշ…

Իսկ դա այնքան էլ հեռու չէ»: