Search
Close this search box.

Տեսանյութում այրվող շինությունը Կապանում չի գտնվում. Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը

Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:

«Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: