Search
Close this search box.

Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում, անգամ կոշիկներ ստանալիս զինվորը պետք է բժշկի թուղթ ներկայացնի, որ այն իր համար հարմար է, իսկ դուք էս ինչ արեցիք

Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․ «Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք գալ և քեզ ազատել»։

Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են փողոցում մոտենալ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։
Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետևում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։

Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ` այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։ Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։

Իսրայելցի զինծառայողներն իրենց երդումը տալիս են Հոլոքոստի հուշահամալիրում։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողները, որոնք այլ երկրում էին ապրում, ցանկացել են, որ զինվորի դին իրենց ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորվի։ Դին հատուկ ինքնաթիռով տեղափոխվել է այդ երկիր զինվորականների ուղեկցությամբ, ովքեր տարել են նաև մի քանի պարկ իսրայելական հող, որպեսզի զինվորը հանգչի այն հողում, որի համար զոհվել է։

Բանակում զինվորական կոշիկներ ստանալիս զինվորը պետք է բժշկի թուղթ ներկայացնի, որ այն իր համար հարմար է և խնդիրներ չի առաջացնում։ Հակառակ դեպքում նա կարող է ծառայել թեկուզ սպորտային կոշիկներով։
Իսրայելական բանակի զինծառայողները չեն կարող զորամասերում մնալ 18 օրից ավել, իսկ որպես կանոն, յուրաքանչյուր շաբաթվա վերջում այցելում են իրենց տները, իսկ նրանք, ովքեր միայնակ են, կամ իրենց ծնողները այլ երկրներում են բնակվում, ապա բանակը նրանց համար բնակարաններ է ապահովում, որպեսզի կարողանան «տուն» այցելել։

Իսրայելական բանակը կառուցված է երեք սկզբունքների վրա․ ցանկացած զինվորի կյանքի արժևորում, ընտանիքի հետ մշտական կապի ապահովում և իր ժողովրդի պատմության հետ կապի գիտակցում։

Այս ամենը շատերը կփորձեն պայմանավորել երկրի նյութական միջոցներով, սակայն բարոյահոգեբանական խնդիրները կապ չունեն նյութական միջոցների հետ, ավելի բարգավաճ երկրները չեն կարողանում նման բանակ կառուցել։ Եվ երկրորդ՝ բանակի այդ հիմքը դրվել է դեռ այն ժամանակ, երբ հրեաները նոր էին բնակվում Իսրայելում և վատ նյութական պայմաններում էին։ Կարելի է հակառակը պնդել, հենց նման բարոյահոգեբանական դրվածքի պատճառով է այդ երկիրը կարողացել բարգավաճել և նման բանակ կառուցել։
Հ․Գ․ Իսկ դուք էս ինչ արեցիք․․․
Նյութը՝ Մտագրոհ Brainstorming խմբից