Search
Close this search box.

Խծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ

Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում տեղեկացնում է ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։

«Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի: Անվտանգության նկատառումներից ելնելով անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»:

Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին հայտնվել մոտ 160 շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։