Search
Close this search box.

«Իրավիճակը կայունացել է, կամավորներն անվտանգ են». պատգամավոր Կարեն Սարուխանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ շիրակցիներ, Շիրակի մարզից մեկնած կամավորական ջոկատների հետ կապի մեջ եմ եղել ամեն օր, այս պահին էլ պահպանում եմ կապը։

Այո՛, 3 օր է, ինչ ադրբեջանցի զինվորականներն ակտիվացել են Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում և ստեղծվել էր իրավիճակ, երբ մեր կամավորները գտնվել են մասամբ շրջափակման մեջ, բայց երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորքերի և այլ տարբեր միջամտությունների արդյունքում իրավիճակը կայունացել է, կամավորներն անվտանգ են, նրանց ոչինչ չի սպառնում։

Խնդրում եմ, մի՛ անհանգստացեք»։