Search
Close this search box.

Ինչու է դրամը արժեզրկվում. Պետական ծախսերի աննախադեպ ավելացում՝ պատերազմից հետո. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ պատերազմի փաստացի ավարտից հետո սկսված դրամի արժեզրկումը պայմանավորված է պետական ծախսերի աննախադեպ ավելացմամբ:

Մասնավորապես՝ միայն 18 միլիարդ դրամ գումար է ծախսվել արցախցի փախստականներին ֆինանսական աջակցություն տրամադրելու տարբեր ծրագրերի վրա: Պետբյուջեով չնախատեսված ծախսեր են իրականացվում զորակոչված և կամավորագրված զինծառայողներին ֆինանսական հատուցում տրամադրելու համար, և այս ամենը էականորեն ազդում է ֆինանսական շուկայի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: