Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հայտնում է ևս 100 նոր գերիների մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ։ Հակառակորդը հրապարակել է տեսանյութ ու լուսանկարներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այս հարցի վերաբերյալ լռում է:

Միևնույն ժամանակ ադրբեջանական թելեգրամ-ալիքներում ծաղրում են հայկական կողմին` նշելով, որ 44 հանձնած գերու դիմաց ևս նոր 100-ն են ստացել: