Search
Close this search box.

Առաջին փուլով հայկական կողմին կփոխանցվեն 49 գերիներ

168.am-ը գրում է․ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանին են վերադարձվել դիվերսանտ հանցագործներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք Շուշիի բանտից Հայաստան բերվելով, 168.am-ի տեղեկություններով, իրենց պատիժն էին կրում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ավելի վաղ չէինք հայտնում նրանց պահման վայրի մասին տեղեկություններ՝ չվնասելու համար գերիների փոխանակման գործընթացին:

Եվ ահա, ըստ մեզ հասած՝ լուրերի գերիների փոխանակման հարցը Պաշտպանության նախարարության հետ մեկտեղ կոորդինացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, և առաջին փուլով՝ մեզ են փոխանցվելու 49 գերիներ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: