Search
Close this search box.

Սկանդալ․ 5 մլրդ դոլարի դիմաց 7 շրջանները հանձնելու Փաշինյանին ուղղված առաջարկն արվել է Վանեցյանի միջոցով

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.

Անցավ երեք օր ամենակարեւոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։

Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլին ե՞ք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։

Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ իհարկե ձեւական։

Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ փակվի։ Ու հիմա շարունակում եմ։

Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով եւ այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը եւ կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար եւ արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»։